▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուշադրություն. որպես անհայտ կորած որոնվում է

Ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում է Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցի 7 բ շենքի 44 բնակարանի բնակիչ, 1989 թ. ծնված Արթուր Սուրենի Աֆյանը, որը փետրվարի 21-ին, ժամը 02.00-ի սահմաններում, տնից դուրս է եկել և այլևս չի վերադարձել: 
Արթուր Աֆյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունենալու դեպքում խնդրում ենք զանգահարել ոստիկանություն՝ 1-02, Գյումրիում՝ 3-85-54, 3-18-61 հեռախոսահամարներով կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին:

ՀՀ ոստիկանություն

 

Հիշեցնենք, որ այս դեքի առիթով` Ոստիկանության Մուշ-ի բաժնի պետ Հրաչյա Սահակյանը  փոխանցել է,որ Արթուր Աֆյանը չի ներկայացել ծառայության ու չի պատասխանել ծառայակիցների հեռախոսազանգերին:  Նրանք Աֆյանի գտնվելու վայրի մասին տեղեկություններ փորձել են ճշտել նրա կնոջից՝Ալվարդ Մկրտչյանից,ով ասել է,որ ամուսինը տանը չէ: Ալվարդ Մկրտչյանը ոստիկանության Մուշ-ի բաժնում հայտարարություն է տվել այն մասին,որ սահմանապատ զորքերի պայմանագրային զինծառայող Արթուր Աֆյանը փետրվարի 21-ի առավոտյան տանից դուրս է եկել ու այլեւս չի վերադարձել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more