▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ուշադրություն դարձրեք գերագույն շայթանի սահմանած չափանիշներին». Ռուբեն Մելիքյան

Փաստաբան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ուշադրություն դարձրեք գերագույն շայթանի սահմանած չափանիշներին.
1) Այնտեղ բացակայում է Հայ Առաքելական Եկեղեցու ու առհասարակ առաքելահաստատ որևէ եկեղեցու զավակին ներկայացվող կարևորագույն պահանջը՝ պարբերաբար Սբ.Պատարագին մասնակցելով՝ հաղորդություն ստանալը։ Տարեկան առնվազն 5 անգամ։
2) Այնտեղ բացակայում է Հայ Առաքելական Եկեղեցու ու առհասարակ առաքելահաստատ որևէ եկեղեցու զավակին ներկայացվող կարևորագույն մեկ այլ պահանջ՝ Եկեղեցու նվիրապետական կարգն ընդունելը, քահանաների ու եպիսկոպոսների հոգևոր իշխանությունը ճանաչելն ու դրան ենթարկվելը»։
3) Այնտեղ բացակայում է Հայ Առաքելական Եկեղեցու ու առհասարակ առաքելահաստատ որևէ եկեղեցու զավակին ներկայացվող կարևորագույն մեկ այլ պահանջ՝ Սրբազան ավանդությունն ընդունելը։ Ի՞նչ է Սրբազան ավանդությունը։ Դա Սբ. Գրիգոր Լուսավորչի պատմությունն է, դա Վարդանանքն է, դա Սբ. Ներսես Շնորհալին է, դա Սբ. Գրիգոր Նարեկացին է, դա մեր Սրբազան վարդապետությունն է, դա մեր գեղեցկագույն ու խորախորհուրդ Պատարագի ամեն բառն ու արարն է։
4) Այնտեղ առկա է այնպիսի «բողոքական» պահանջ, ինչպիսին է Աստվածաշունչը գոնե մեկ անգամ կարդացած լինելը։ Աստվածաշունչ մատյանում կան գրքեր, որոնք ես չեմ կարդացել, կան գրքեր, որ կիսատ եմ կարդացել։ Ու մեր Սուրբ Եկեղեցին ՉՈՒՆԻ ՊԱՀԱՆՋ՝ կարդալ ամենը։ Օրինակ, եթե մեկը մանրամասն կարդացել է Հին կտակարանում նկարագրված՝ ողջակեզի կանոնները, ապա դրանով նրա քրիստոնեական «արժեքը», ըստ իս, շատ չի մեծանում։

***

Փաստաբան Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը. «Կարդացի Սահմանադրությամբ տրված երդումը դրժած վարչապետ Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական, եկեղեցու ոչնչացման ծրագիրը:
Նիկոլին դեռևս 2009-ից անձամբ ճանաչելով՝ վստահաբար պնդում եմ, որ ինքը չի համապատասխանում իր սահմանած չափանիշներին և ի բնե հնարավորություն էլ չունի երբևէ համապատասխանելու: Այդ մարդը երբեք չի հավատացել Աստծուն, հարցրեք նրան անձամբ ճանաչող և ձեր համար վստահելի մարդկանց ու նրանք սա կհաստատեն:
Նիկոլի այդ ծրագիրը եկեղեցու ամբողջ գործունեությանը, ներքին կառավարմանը միջամտելու հակասահմանադրական նպատակ է: Սահմանադրական կարգը տապալելու նախապատրաստություն:
Նիկոլի այս սատանայական շարժումը մեկ նպատակ ունի՝ 2026 թվականի ընտրություններում, 2018-ի ոգով, հեղափոխական քարոզարշավ: Քանի որ իշխանությունն ինքն է, ինքը փնտրել ու գտել է «իշխանություն», որը պետք է մերժի:
Բայց այստեղ համոզմունք ունեմ, որ չի ստացվելու: Սա 2018-ը չի, եկեղեցին էլ նախկին իշխանությունը չի:
Ինձ համար մեկ լրացուցիչ անգամ էլ հաստատվեց, որ եկեղեցու նկատմամբ ֆիզիկական հարձակումը շուտ չի լինելու»:

***

Լրագրող, քաղաքագետ Նարեկ Գալստյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կեղծ Ներոնի սիրտը կեղծ Կաթողիկոս է ուզում…»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more