▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուշադրություն. բոլոր դիտորդներին

Մոտենում է ամենադժվար ժամանակահատվածը, հատկապես բոլորն այն տեղամասերում, որտեղ հսկում եք, ու սրանց հույսը ձեզ հոգնեցնելն ու զգոնությունը թուլացնելեն է, որ թողնեք հեռանաք տեղամասերից..., ոչ ոք չի հեռանալու, ու հաշվարկին հարկավոր է չափազանց ուշադիր ու անզիջում լինել, հետո արձանագրման պահին նույնպես պիտի հսկել խստորեն, պահեք մարդկանց քվեները ձեր ունեցած բոլոր հնարավորություններով, լուսանկարեք ու տեսագրեք, թող փորձեն հարձակվել ձեզ վրա, էլի նկարեք, ինչքան կարող եք, եւ արագ հաղորդեք բոլոր ոտնձգությունների ու հարձակումների մասին տեղեկությունները:

Ուշադրություն, մի շարք տեղամասերում մենթերը շուստրու տեղ են դրել իրենց, ձեր ահազանգերի հիման վրա գալիս են հրավիրելու ոստիկանություն` բացատրություն ստանալու: Հենց կդայհաղվեն, ասեք, որ պարտականություններ ունեք, իրենք կասեն, որ ձեր բողոքի հիման վրա են եկել, ասեք լավ եք արել, գործը կպրծնեք` ծանուցագիր թող ուղարկեն կգնաք, հիմա ասացեք` թող ձեզ հանգիստ թողնեն; Եթե էլի չեն հասկանա, կասեք, որ մի քիչ էլ, որ ձեր ուշադրությունը շեղեն, հաղորդում կտաք հանցագործության մասին ՀՀ քրեական օրենսգրքի 149 հոդվածով, որ խոչընդոտում են ձեր պարտականությունները կատարել:

Եթե զոռով կտանեն, ոչինչ չխոսեք, ոչինչ չգրեք, ոչ մի հարցի չպատասխանեք, ասացեք, որ զանգի իրավունք ունեք ու զանգեք ձեր համակարգողին կամ համապատասխան իրավաբանին:

Չխեղճանաք, չնահանջեք ու չզիջեք:

Տարածեք, թող բոլոր դիտորդներն ու ԶԼՄ ներկայացուցիչներն իմանան:

 

Լևոն Բարսեղյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more