Ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի 36 շենքի 70 բնակարանի բնակչուհի, 1993 թ. ծնված Ինեսա Սրապիոնյանը, ով սեպտեմբերի 13-ին, ժամը 15.30-ին, դուրս է եկել տնից և չի վերադարձել:
Ինեսա Սրապիոնյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Էրեբունու կամ մոտակա բաժին կամ զանգահարել, 095-90-90-77, 010-45-02-02, 1-02 հեռախոսահամարներով։
ՀՀ ոստիկանություն
Հիշեցնենք, որ այսօր համացանցում տարածվեց Ինես Սրապիոնյանի լուսանկարը, ով կորել էր:
Հավելենք նաև, որ Asekose.am-ի տեղեկություններով` կորած աղջիկը ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի դստեր հարսնաքույրն է:
«Տղայի հետ կապված որևէ խնդիր չի եղել»,- Asekose.am-ի հետ զրույցում ասել է կորած Ինես Սրապիոնյանի հայրը:
Մեր այն դիտարկմանը, արդյոք Ինեսն այդ քայլին է դիմել ընտանիքի անդամներից մեկի հետ ունեցած վեճի պատճառով, հայրը պատասխանել է.
«Ընտանեկան հարց է, պետք չէ մանրանալ: Դիմել ենք ոստիկանություն, դուստրս որոնվում է»: