▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուրախալի է, որ գնալով մեծանում է զորամասեր այցելելու ցանկություն հայտնող ծնողների թիվը

Երեկ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ ճանապարհեցինք ՀՀ սահմանամերձ գոտիներում և ԼՂՀ պաշտպանության բանակում ծառայող երևանաբնակ զինծառայողների շուրջ 950 ծնողների։
Ուրախալի է, որ գնալով մեծանում է զորամասեր այցելելու ցանկություն հայտնող ծնողների թիվը. նրանք տեղում համոզվում են, որ մեր բանակում զինվորի նորմալ ծառայություն անցկացնելու համար ստեղծված են բոլոր պայմանները: 
Մի գեղեցիկ ավանդույթ էլ է ձևավորվել. Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի հետ ձեռքբերված պայմանավորվածության համաձայն մենք ոչ միայն ծնողներին ենք ուղարկում զորամասեր, այլև ծառայության ժամանակ աչքի ընկած մեր զինվորներին ենք լրացուցիչ արձակուրդի հնարավորություն ընձեռում և նրանք են գալիս Երևան: Այս տարի արդեն 400-ից ավելի զինվոր 5-օրյա արձակուրդ է ունեցել: 
Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում Պաշտպանության նախարարությանն՝ ի դեմս նախարար պարոն Սեյրան Օհանյանի, ինչպես նաև Արցախի պաշտպանության բանակի հրամանատարությանը՝ այս կարևոր ծրագրերի իրականացմանը մեծապես աջակցելու համար:

 

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ֆեյսբուքյան էջից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more