Ամենատարբեր առիթներով հաճախ կարելի է լսել այն մասին, որ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը օժանդակում է մեր երկրի հասարակական կազմակերպություններին կայանալու և նորարարական ու ազգօգուտ գաղափարներ իրականացնելու համար: Այս ամենը եթե իրականությանն համապատասխաներ գոնե մեծավ մասամբ, կարելի է ասել գովելի է ու հարգանքի ու խոնրահման արժանի: Սակայն, այն ինչ բացահայտել է “Ազատություն” ռադիոկայանը պաշտոնապես ՀՀ Նախագահի գործընկեր համարվող այս կազմակերպության դրամաշնորհների հետ կապված, ուղղակի ոչ միայն զարմանք է հարուցում, այլ զավեշտ, իհարկե նաև զայրույթ, որովհետև մեր` հարկատուներիս գումարներն ուղղակի դասական եղանակով փոշիացվում են: Ասածներս մերկապարանոց չլինելու համար նշեմ, որ այս տարի էլ, Հայաստանի երիտասարդական հիմնադրամը ՀՀ նախագահի նստավայրից 200 միլիոն դրամ է ստացել մրցույթ անցկացնելու ու հասարակական կազմակերպություններին բաշխելու համար և դրամաշնորհ ստացել են 30 կազմակերպություն, որոնցից, ուշադրություն` միայն 3-ի տվյալները կան «Սփյուռ» տեղեկատվական համակարգում, գործունեության մասին կայք կամ բլոգ ունեն 5-ը, ևս 5-ը ներկայացված է Facebook սոցիալական ցանցում, բայց առանց կոնտակտային տվյալների։ Այս կազմակերպությունների մասին լրատվամիջոցներում էլ տեղեկություններ գրեթե չկան, 30-ից միայն 5-ի մասին մեկական հիշատակում կա մամուլում /այստեղ չենք նշում աբսուրդային այն իրականությունը, որն ամբողջովին բացահայտել են Ազատության լրագրողները/։
Սրանք խոստովանեք, որ բավական կասկածելի իրավիճակ են ստեղծում ու անվստահության մթնոլորտ ստեղծում մեր` շարքային քաղաքացի հարկատուներիս մոտ` ինչպես ՀԵՀ-ի, այնպես էլ հասարակական կազմակերպությունների դրամաշնորհային քաղաքականության հանդեպ առհասարակ, որովհետև նախագահականի դրամաշնորհի արժանանալու համար բավականին քիչ է լինել ներկա Ֆեյսբուքում, կամ ունենալ կայք կամ բլոգ: Իսկ գումարները այնքան էլ փորք չեն` միլիոններ, որոնք այսօր իրոք կենսականորեն կարևոր են մեր հանրապետության սոցիալական մռայլ մթնոլորտի ու տնտեսական դժվար վիճակի ֆոնին: Ուստի, ես որպես ՀՀ քաղաքացի ու հարկատու կարծում եմ, որ իրավունք ունեմ հարց բարձրացնելու, թե ուր են գնում նախագահական դրամաշնորհները, որոնք ձևավորվում են իմ ու հազարավոր քաղաքացիների հարկերի հաշվին:
Ուր են փոշիացվում հարկատուների գումարները
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Հասարակություն more

more

more

more

more

more

more