Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել է, որ կարգավորումը ենթադրում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի դիմաց որոշակի տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողությանը: Դա կարգավորման պայմաններից մեկն է, բաց ոչ միակ պայմանը: Փախստականների վերադարձ, միջազգային խաղաղարար ուժերի ներկայությունը: Այս բոլոր տարրերը խաղաղ կարգավորման պայմաններ են, և բոլորն էլ հայտնի են: Անհրաժեշտ է, որ մենք աշխատենք կողմերի հետ այս բոլոր պայմանները միավորելու միջոց գտնելու նպատակով և հասնենք խաղաղ կարգավորման, դրանից կշահեն տարածաշրջանի բնակիչները:
Ամերիկացի համանախագահն արտահայտում է այն սկզբունքները, որոնք դրված են տխրահռչակ մադրիդյան, թարմացված կազանյան փաստաթղթում, որը հաճախ ռուսաֆոբներն ու քաղաքականությունից անտեղյակներն անվանում են Լավրովի պլան: Գոյություն չունի Լավրովի պլան՝այդ սկզբունքները դրված են սեղանին արդեն քսան տարի, այս կամ այն փոփոխություններով՝հիմնականում ոչ հօգուտ ՀՀ-ի: Ի՞նչ է իրականում ասում Ուորլիքը:
Այդ բանաձևը՝տարածքներ Ղարաբաղի կարգավիճակի դիմաց բանաձևը միտված է Արցախի հայաթափմանը՝յոթ կամ հինգ շրջանների վերադարձից հետո ԼՂՀ անվտանգության ապահովումը կլինի եռակի բարդ՝ապրիլյան պատերազմից հետո տարածքների զիջման խոսակցությունները պետք է իսպառ բացառել: Ժողովրդագրական, ռազմա-քաղաքական առումներով տարածքների զիջումը նշանակում է, որ Ղարաբաղը վերածվում է թյուրքական(ադրբեջանական) օղակով շրջապատված անկլավի՝անգամ եթե որևէ ձևով պահպանվի ցամաքային կապը ՀՀ-ի հետ:
Արդեն այսօր Ղարաբաղից կա արտագաղթ՝դա չի կարելի անտեսել կամ աչքերը փակել այդ երևույթի վրա: Ապրիլյան պատերազմն արագացրեց այդ արտագաղթի տեմպերը՝Բաքուն փոքր՝մանր ու միջին սադրանքներով դատարկում է Արցախն ու ՀՀ սահմանամերձ գոտին, իսկ այժմ էլ Ուորլիքն է առաջարկում հանձնել տարածքներ ինչ-որ անորոշ ապագայի համար: Եթե տարածքները դեռ չեն զիջվել արտագաղթի ալիք է սկսվել, ի՞նչ կլինի շրջանները հանձնելուց ու այնտեղ ադրբեջանական փախստականների վերադարձից հետո: Հետաքրքիր է, որ ամերիկացի համանախագահը չի խոսում կես միլիոն հայ փախստականների մասին Ադրբեջանից, ուր են նրանք վերադառնալու պարոն Ուորլիք՝Բաքու, Կիրովաբադ, Սումգայիթ, Մինգեչաուր, Շահումյան: Դա ուտոպիա է՝այդպիս բան չի լինելու՝ադրբեջանահայության մեծամասնությունը վաղուց ԱՄՆ-ում, ՌԴ-ում ու ԵՄ-ում է, ստացել է այդ երկրների քաղաքացիություն ու մոռացել հետ վերադառնալու ճանապարհը՝ցեղասպանությունից, ջարդերից հետո նորից ոչ ոք Բաքու ու Սումգայիթ չի վերադառնա:
Հարցազրույցի մյուս հատվածում Ուորլիքը խոսում է պատերազմի վերսկսման իրական վտանգի մասին՝նա փորձում է վախեցնել, խաղալ հայ հասարակության տրամադրությունների վրա՝չեք զիջում, ուրեմն ձեր զավակները զոհվելու են Ղարաբաղում՝խաղաղություն եք ուզում՝հանձնեք հողերը: Ամերիկացի համանախագահը պարտվողական, խուճապային տրամադրություններ է տարածում ու չգիտես ինչու քաղհասարակությունը չի գնում բողոքի ցույց անելու ԱՄՆ-ի դեսպանատան մոտ՝ի՞նչու չեն քննադատում Ուորլիքի մարազմը:
«Այսօր իրավիճակն ավելի քան վտանգավոր է, քանի որ մենք տեսնում ենք հրթիռների և այլ ծանր զինատեսակների ներկայություն: Կարծում եմ, որ կա ղարաբաղյան հակամարտության սրման ռիսկ՝ ամբողջ ծանր զինատեսակի կիրառմամբ: Կա ոչ միայն սրման վտանգ, այլև սխալ հաշվարկի վտանգ, որը կարող է բերել բացասական հետևանքների:
Այդ իսկ պատճառով հակված չեմ այն անվանելու սառեցված հակամարտություն, ես այն կանվանեի շատ ակտիվ հակամարտություն, որը պահանջում է մեր կողմից մեծ ուշադրություն: Կարծում եմ՝ նրանք, ովքեր այդ հակամարտությունը համարում են վերահսկվող՝ սխալվում են: Այդ իսկ պատճառով կարծում եմ, որ կարգավորման միջոցը պետք է փնտրել այն շրջանում որտեղ ԱՄՆ-ն Ռուսաստանն ու Ֆրանսիան կարող են աշխատել միասին», - ավելացրել է Ուորլիքը:
ՀՀ-ԼՂՀ-ին մնում է զինվել, կառուցել նորմալ տնտեսություն, քանի որ վաղ թե ուշ պատերազմ լինելու է՝ապրիլյանը դա նախերգանք է, ինչի մասին խոսել է նաև ԼՂ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը:
Ղարաբաղյան հակամարտությունը վաղուց գտել է իր լուծումը՝Արցախը այսօրվա սահմաններով անկախ է, իսկ ցանկություն դեպքում կարող է միանալ մայր-Հայաստանի հետ, հակառակը՝պատերազմն է, որից խուսափելն անհնար է՝Բաքուն չի ուզում մի քանի շրջան, նրանք ուզում են ողջ Ղարաբաղն ու եթե հաջողացնեն նաև Զանգեզուրը: