▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ունենալով այս տեսակ ժողովուրդ՝ մենք պետք է լրիվ ուրիշ պետություն կառուցենք

«Ներքուստ բոլորս էլ համոզված էինք, որ համախմբումը միշտ էլ կա:  Վտանգի պարագայում մենք կարողանում ենք մի կողմ դնել բոլոր տարաձայնությունները: Այնքան լավ է ինքնակազմակերպվում մեր հասարակությունը՝ սկսած դպրոցականներից, որ անգամ կոչի իմաստ չեմ տեսնում:  Այս ժողովրդի հետ կարելի է շատ մեծ բարձունքների հասնել, եկեք չխանգարենք: Ես պարզապես գլուխ եմ խոնարհում մեր ժողովրդի առջև»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի ղեկավար Ռուբեն Բաբայանը՝ հավելելով.

«Ունենալով այս տեսակ ժողովուրդ՝ մենք պետք է լրիվ ուրիշ պետություն կառուցենք»:

Շարունակելով վերջինին՝ գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը նկատեց.

«Այնքան կուզենայի, որ այս իրավիճակից դուրս գալուց հետո մեր իշխանությունները իրենց աշխատաոճով համբուրեին մեր ժողովրդի ճակատը»:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more