«Ում ուզում ես բանտարկի, միևնույն է, վախդ չի անցնելու». Ռուբեն Մխիթարյանը՝ Փաշինյանին
Գյումրու ավագանու անդամ, պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մխիթար Գալեյանի հորը՝ Գարիկին բանտարկելով, դու ոչ ավելի լավ հեր կդառնաս, Նիկոլ, ոչ ավելի լավ ղեկավար, ոչ ավելի լավ տղամարդ, ոչ ավելի լավ հայ:
Վախը քեզ միշտ ուղեկցելու է, միշտ: Ում ուզում ես բանտարկի, միևնույն է, վախդ չի անցնելու»:
***
Հասարակական, քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Եվ այսպես՝ Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Գարիկ Գալեյանի գործով բողոքների քննությունն ու դատարանը որոշեց, որ 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը, խուլիգանության մեղադրանքով 1,5 տարի ժամկետով պիտի ազատազրկվի։
Գարիկ Գալեյանը մեղադրվում է այլ անձի վրա խմելու մաքուր ջուր լցնելու համար՝ էն դեպքում, երբ քաղաքացու վրա թքելը, լեզու կտրելու սպառնալիքն ու քպ-ականների տասնյակ այլ խուլիգանական «վիխոդկեքը» անգամ չեն արժանացել իրավապահների ուշադրությանը։
Վաղը, Թրամփի կանտորայում Նիկոլն ու Ալիևը A4 ֆորմատի մի թուղթ են ստորագրելու, որով Նիկոլը վազելու է ընտրության։
Ու էդ ճանապարհի բոլոր խոչընդոտները պիտի վերացվեն, կամ՝ լռեցվեն։
Այդ թվում՝ այս ռեժիմի դեմ անձնազոհաբար կռիվ տվող Գարիկ Գալեյանը»:
Դիտեք նաև՝
«Որդիների Կանչ» ՀԿ-ն ֆեյսբուքյան էջում գրել է․ «Իշխանությունը կյանք ու մահվան կռիվ է տալիս իր վերարտադրության համար՝ հստակ գիտակցելով, որ դաժան է լինելու հատուցումը 8 տարվա արած և չարածի համար։ Անխնա շահագործելով ամբողջ իրավական զինանոցը՝ ոստիկան, քննիչից սկսած, դատախազ, դատավորով վերջացրած, ոտնահարելով արդարությունը, արդարադատությունը, բարոյականությունը և տարրական մարդկային հատկությունները, փորձում է մեկուսացնել ու լռեցնել բոլոր այն արժանապատիվ հայերին, ովքեր առանց երկյուղելու բարձրաձայնում են հայոց երկրին սպասվող վտանգների մասին, փորձում են ելքեր առաջարկել ստեղծված աղետալի իրավիճակից դուրս գալու համար։
Սակայն, իշխանությունը ի՞նչ բարոյական իրավունք ունի ազատազրկելու զոհված հերոսի ծնողին, ընդամենը դատախազությունից արդարություն պահանջող զոհված զինվորների ծնողների մոտ ուղարկված սադրիչի վրա սթափեցնելու նպատակով շոգ եղանակին կես շիշ մաքուր, խմելու ջուր լցնելու համար։
Իսկ իշխանությունը տվել է՞ արդյոք Մխիթար Գալեյանի ծնողներին՝ Գարիկ և Աստղ Գալեյաններին այն պատասխանը, ինչու իրենց որդին հիմա իրենց հետ չի, ինչու կենդանի չի։ Իրենք չունե՞ն դրանում որևէ մեղք։ Կարծես թե իրենք չեն հրահրել պատերազմը, իրենք չեն վարել կազմակերպված անկազմակերպ պատերազմը, իրենք չեն փոխել մինչ պատերազմի սկիզբը Արցախի պաշտպանության բանակի բարձրաստիճան սպայա- հրամանատարական կազմը, սպառազինությունների ձեռք բերման պլանը, իրենք չեն արհամարհել մոտալուտ պատերազմի զգուշացումները, ԱՊՀ երկրների հետ զորավարժությունների առաջարկը։ Վերջապես իրենք չէի՞ն ուղարկել Մխիթարին Արցախ հայրենիքի հանդեպ պարտքը կատարելու, որ հետագայում դավադրաբար հայտարարեցին Ադրբեջանի մաս։
Սրանց հետ վաղուց ամեն ինչ պարզ է։ Դժվար թե կարելի էր այլ որոշումսպասել գահավիժումից չարացած բռնապետության խամաճիկներից՝ դատավոր կոչեցյալներից, այլապես նման զավեշտալի մեղադրանքով գործ չէր էլ կարող գույություն ունենալ բնության մեջ։
Պարզ չէ մեզ հետ ինչ է կատարվում։ Այդպես էլ լուռ համակերպվելո՞ւ ենք նրա հետ, թե ինչպես է օր օրի փոքրանում մեր մի պատառ դարձած հայրենիքը, թեե ինչպես են փորձում քայքայել մեզ որպես հայ բնորոշող հոգևոր հյուսվածքները, մեր ազգային արժեքները, թե ինչպես են ուրանալու Հայրենիքին իրենց ամենաթանկը նվիրած հերոս ծնած ծնողների ցավն ու տառապանքը, դեռ ավելին, ազատազրկելու նրանց հնչեցրած քննադատական խոսքի համար։
Մենք որ, հերոսածին ծնողներս, չենք լռելու և շարունակելու ենք պայքարել, անկախ նրանից, թե մեզնից քանիսին ոմն մեկի քմահաճույքով կազատազրկեն թե ոչ, մենք այդքան էլ քիչ չենք, հազարավոր ենք, իր շնորհիվ։
Իսկ հատուցման պահը գալու է, և «ինչ կարող էինք անել, ընտանիք էինք պահում» արդարացումը դիտվելու է ծանրացուցիչ, ոչ մեղմացուցիչ հանգամանք և Եվրոդատարանի արդարացման վճիռներով փոխհատուցման բեռը պետության փոխարեն կրելու եք հենց դուք՝ «վնգստացող» դատավորներդ»։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet