Hraparak.am-ը գրում է.
«Ինձ համար անակնկալ էր Գառնիկ Մարգարյանի ձերբակալությունը եւ չեմ էլ պատկերացնում, թե ինչ կապ կարող է նա ունենալ այդ խմբի հետ»,- կայքի հետ զրույցում ասաց ՀԱԿ նախկին դաշինքի անդամ «Քրիստոնեական վերածնունդ» կուսակցության ղեկավար Սոս Գիմիշյանը՝ անդրադառնալով Ազգային անվտանգության ծառայության կողմից դաշինքի մեկ այլ անդամ, «Հայրենքի եւ պատիվ» կուսակցության ղեկավար Գառնիկ Մարգարյանի ձերբակալությանը:
Սոս Գիմիշյանն ասաց, որ Գառնիկ Մարգարյանի հետ հանդիպել է Նոր տարուց օրեր առաջ, բայց նրա հետ հեռախոսազրույց է ունեցել օրերս, Նոր տարի է շնորհավորել, այսօր նրա փոխանցմամբ նախաձեռնությունը նիստ կհրավիրի եւ կքննարկի հարցը: Պարզվեց նաեւ, որ Գառնիկ Մարգարյանը սերտ շփումներ է ունեցել Տիգրան Փաշաբեզյանի ղեկավարած «Արեւմտյան Հայաստանի հանրապետության վտարանդի կառավարության» հետ:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում