▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ու՞մ համար կնվազի գազի գինը

Ինչպես արդեն տեղեկացրել էինք «Այսօր» լրատվականի թողարկումներում, նախօրեին Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը լրագրողներին հայտնել էր որ գազի գինը կնվազի. «Այո, նման հնարավորություն կա։ Հայաստանի նախագահի՝ Մոսկվա կատարած այցի ժամանակ այդ հարցը քննարկվել է Վլադիմիր Պուտինի հետ։ Համապատասխան գերատեսչությունները հանձնարարություններ են ստացել քննարկումներ անցկացնել։ Հիմա մենք հենց այդ փուլում ենք։ Այն, որ գազը կէժանանա, փաստ է։ Իսկ թե որքանով, բանակցությունները ցույց կտան»,-ասել էր Աբրահամյանը։ Հիշեցնենք, որ 1000 խորանարդ մետր գազի համար սպառողը վճարում է 189 դրամ:

ՑԱՅԳ-ի տեսանյութը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more