▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ու՞մ է նվիրված Նարեկ Մակարյանի նոր տեսահոլովակը

Blognews.am-ը գրում է.

Երգիչ Նարեկ Մակարյանն այս օրերին զբաղված է իր նոր տեսահոլովակի նկարահանումների աշխատանքով: Նա առաջին անգամ հանդես է գալու պրոգրեսիվ-հաուս ոճում. ռեժիսոր Սերժ Գաբյանը երաժշտության հիման վրա գրել է երգի խոսքերը և առաջարկել Նարեկը  կատարի. «Երբ Սերժի հետ աշխատում ենք, մեզ մոտ ամեն ինչ վերջին պահին է որոշվում, դրա համար էլ դեռ չենք որոշել երգի անունը: Երկու տարբերակ ունենք «Just be free» և «Belive», իսկ երբ վերջացնենք երգի ձայնագրման աշխատանքն, արդեն անունն էլ կընտրեն»,- BlogNews.am-ի հետ զրույցում  պատմել է Նարեկը:  

Նարեկը և ռեժիսոր Սերժ Գաբյանն արդեն մի քանի անգամ միասին համագործակցել են: Նարեկի համար ոչ միայն հարազատ է Սերժի ձեռագիրն, այլև նրանք լավ ընկերներ են. «Նա ինձ համար այնքան պրոֆեսիոնալ է, որ տարբեր ժանրերում կարող է հանդես գալ և իհարեկ ներկայացնել լավ աշխատանք: Իմ և Սերժի համագործակցությունը միշտ էլ լավ արդյուքն է տվել»: 

Նարեկի նախորդ տեսահոլովակն էլ, երգն էլ բավականին խորն էր և ինչ խոսք սիրվեց նաև. «Այս երգը կրկին զգացմունքային է և լուրջ: Ասեմ, որ այն նվիրվում է 20-րդ սյուռեալիտս նկարիչ Ռենե Մագրիտի: Կարծում եմ` արդեն իսկ հետաքրքիր է, քանի որ ոչ ոք հայկական էստրադայից նման բան չի արել և դժվար էլ անի: Ես այս աշխատանքի մեջ կոմերցիա չեմ հետապնդում, ինձ համար կարևոր է անել լավ աշխատանքը: Մենք ամեն բան անում ենք, որ  այս տեսահոլովակը հայտնի եվրոպական հիթ շքերթներում, քանի որ անգլալեզու է: Այն հիթային է, ժամանակակից է, իսկ տեսահոլովակը լինելու է նմանը չունեցող»:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more