▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ուժեղ կարկուտ՝ Լանջիկում»․ Գագիկ Սուրենյան

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Ուժեղ կարկուտ Շիրակի մարզի գյուղ Լանջիկում»։

«Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանն էլ ֆեյսբուքյան իր էջում գրել է․«Բագրավանի սարերից երիտասարդ նախրապանին բավականին ծանր վիճակում տեղափոխեցին հիվանդանոց: Սարերում է եղել և ուժեղ կարկտահարությունից բավականին ծանր վնասվածքներ է ստացել... Առողջություն ենք մաղթում և Աստված ենք կանչում, որ շուտ ապաքինվի»:

Դիտեք նաև՝

***

Այսօր պտտահողմն ու տեղացած կարկուտն արտակարգ իրավիճակ են ստեղծել Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքի գյուղերում՝ Սառնաղբյուրում, Լանջիկում, Հայկաձորում, Բագրավանում։ Կարկուտը վնասել է բերքը՝ ինչպես ցանքատարածությունները, այնպես էլ մրգատու ծառերը, ծաղիկները։ Կարկուտը կոտրել է նաև ավտոմեքենաների դիմապակիները։ Գագիկ Սուրենյանը տեսանյութեր է հրապարակել Շիրակի մարզի այս գյուղերից՝ ցույց տալով կարկուտի հետևանքները։

info@asekose.am/095519696
Հասարակություն more