▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ուժեղ Հայաստան»-ի բազմամարդ հանրահավաքը առաջին հերթին ազդարարեց, որ Հայաստանում քաղաքական իշխանության փոփոխության հանրային պահանջը շոշափելիորեն հասունացել է․ վերլուծաբան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախաձեռնած բազմամարդ հանրահավաքը առաջին հերթին ազդարարեց, որ Հայաստանում քաղաքական իշխանության փոփոխության հանրային պահանջը շոշափելիորեն հասունացել է։

Գրել է վերլուծաբան Տիգրան Դումիկյանը։

«Հայաստանում քաղաքական իշխանության փոփոխության հանրային պահանջը շոշափելի է դառնում։

Երևանի «Ազատության» հրապարակում ապրիլի 11-ին  «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախաձեռնած բազմամարդ հանրահավաքը առաջին հերթին ազդարարեց, որ Հայաստանում քաղաքական իշխանության փոփոխության հանրային պահանջը շոշափելիորեն հասունացել է։ Այդ փոփոխությունն, ըստ էության, պետք է լինի ազգային բարերար և այլևս Հայաստանում ամենամեծ ընդիմադիր շարժման ղեկավար Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ, քանի որ հենց նրա առաջ քաշած օրակարգի շուրջ էլ սկսում է ձևավորվել ոչ միայն հասարակական, այլև քաղաքական լայն կոնսոլիդացիա։

Սովորաբար նման մասշտաբի միջոցառումները հնարավոր է լինում կազմակերպել նախընտրական քարոզարշավի ամենաակտիվ փուլում, երբ հասարակությունը առավելագույնս մոբիլիզացված և մոտիվացված է։ Սակայն համապետական ընտրություններից դեռևս երկու ամիս առաջ այդ մակարդակի հանրահավաքի և երթի կազմակերպումը վկայում է ոչ միայն նորաստեղծ ընդդիմադիր ուժի զգալի հանրային աջակցության, այլև այն մասին, թե որքան վճռական են տրամադրված հանրության լայն շերտերը՝ երկրում իրական և խորքային փոփոխություններ իրականացնելու հարցում։

Հատկանշական և, միաժամանակ, զավեշտալի էր, որ գործող վարչակարգի ներկայացուցիչները նախ տարածեցին հանրահավաքի մասշտաբը խեղաթյուրող կեղծ լուսանկարներ, ապա հանդես եկան արհամարհական ու անպատշաճ գրառումներով։ Ի պատասխան՝ սոցիալական ցանցերում քաղաքացիների կոշտ և հեգնական արձագանքը մեկ անգամ եւս հիշեցրեց հայկական հայտնի ասացվածքը՝ ստի ոտքը կարճ է լինում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մի բան ասելու, հետո սեփական խոսքերից հետ կանգնելու գործելաոճը վաղուց արդեն հանրության շրջանում դարձել է  ծաղրի ու զվարճանքի առարկա։ Դե, իսկ «Ուրախ ավտոբուսի» տխուր պատմությունները շարունակաբար վկայում են, որ օրվա իշխանությունն ամբողջությամբ սպառել է իր վստահության մանդատը։

Ամեն դեպքում, վերջնական որոշումը կայացվելու է ընտրատեղամասում։ Կողմ թե դեմ կարծիք ունեցող   ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի հունիսի 7-ին պետք է իր դիրքորոշումը վավերացնի՝ պարտադիր մասնակցելով քվեարկությանը։ Հակառակ դեպքում՝ ակտիվ փոքրամասնությունը շարունակելու է իր կամքը թելադրել բոլորին՝ անկախ հանգամանքներից»։

info@asekose.am/095519696
Քաղաքական more