▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքը Գորիսում

«Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքը Գորիսում

Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։

 

«Ուժեղ Հայաստան» դաշինքի՝ Գորիսում կայացած հանդիպման ընթացքում, դաշինքի համակարգող Նարեկ Կարապետյանն իր ելույթում պատմեց քաղաքացիների հետ հանդիպումների և շփումների մասին՝ նշելով, որ մարդկանց ամենամեծ պահանջը այսօր անվտանգ, արժանապատիվ և կանխատեսելի ապագա ունենալն է։

Նա անդրադարձավ նաև իրենց ընտանիքի անցած ճանապարհին, տարիների աշխատանքի և տնտեսության զարգացման ուղղությամբ իրականացված ծրագրերին՝ ընդգծելով, որ իրական արդյունքները ստեղծվում են ոչ թե խոսքերով, այլ հետևողական աշխատանքով։

«Այսօր Ալիևը հայտարարում է, թե իրենք պետք է վերադառնան իրենց «պատմական հողեր», և դա ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե որքան լուրջ է իրավիճակը և որքան կարևոր է ունենալ ուժեղ ու ազգային պետություն»,- նշեց նա։

«Պարտված ղեկավարը պետք է հեռանա։ Երկիրը չի կարող առաջ շարժվել նույն մտածողությամբ և նույն սխալներով։ Մեզ պետք է փոփոխություն՝ ոչ թե վերադարձ դեպի անցյալ կամ շարունակություն ներկայի, այլ ապագայի Հայաստան»,- ընդգծեց Նարեկ Կարապետյանը. «Մենք ինչ խոստանում ենք, անելու ենք։ Մեր խոսքի արժեքը գործն է»։

***

Ուժեղ Հայաստան» դաշինքի՝ Գորիսում կայացած հանդիպման ընթացքում, դաշինքի խորհրդի անդամ Արամ Վարդևանյանն իր ելույթում անդրադարձավ սյունեցիների պայքարի ոգուն և այն կամքին, որով Սյունիքը տարիներ շարունակ կանգնած է եղել Հայաստանի անվտանգության ու պետականության պաշտպանության առաջնագծում։

Նա խոսեց նաև Սամվել Կարապետյանի ապօրինի կալանավորման մասին՝ նշելով, որ քաղաքական գործընթացներում անթույլատրելի են ընտրովի մոտեցումներն ու ճնշումները։ Վարդևանյանը կարևորեց նախընտրական շրջանում բոլոր թեկնածուների համար հավասար պայմանների ապահովումը՝ ընդգծելով, որ ուժեղ պետության հիմքում արդարությունն ու օրենքի գերակայությունն են։ Արամ Վարդևանյանը անդրադարձավ նաև Սամվել Կարապետյանի գործունեությանն ու վաստակին՝ նշելով, որ նրա անունը տարիներ շարունակ կապվել է բարեկեցության, աշխատատեղերի ստեղծման, լայնածավալ բարեգործության և ազգային արժեքների պահպանման հետ։

«Հետապնդումներ տեսել է նաև Գորիսը, բայց դա երբեք չի կոտրել մարդկանց կամքը և այսօր էլ ազդեցություն չի ունենալու ժողովրդի ընտրության վրա։ Մենք պետք է կառուցենք ուժեղ Հայաստան, որտեղ կլինի իրավունքի գերակայություն, արդարություն և արժանապատիվ կյանք յուրաքանչյուր քաղաքացու համար»,- նշեց նա։

Ելույթն անցավ բուռն արձագանքների ու աջակցող կոչերի մթնոլորտում:

***

«Ուժեղ Հայաստան» դաշինքի՝ Գորիսում կայացած հանդիպման ընթացքում, դաշինքի անդամ Արթուր Միքայելյանը ներկայացրեց Սամվել Կարապետյանի անվտանգային ծրագիրը՝ անդրադառնալով Սյունիքի առջև ծառացած մարտահրավերներին, սահմանային անվտանգության հարցերին և տարիներ շարունակ թույլ կառավարման հետևանքով կուտակված խնդիրներին, շեշտադրելով, որ այդ խնդիրների լուծման համար անհրաժեշտ են հստակ քայլեր, ուժեղ պետական մոտեցում և պատասխանատու կառավարում։

Արթուր Միքայելյանը վստահեցրեց, որ հունիսի 7-ից հետո, ինչպես Գորիսը, այնպես էլ ողջ Սյունիքն ու Հայաստանը լինելու են ավելի ապահով, զարգացող և բարեկեցիկ՝ կառուցված ժողովրդի վստահության, ուժեղ պետության և ազգային արժանապատվության հիմքի վրա։ Ելույթն ավարտվեց գորիսեցիների ջերմ ծափողջյուններով։

***

«Ուժեղ Հայաստան» դաշինքի՝ Գորիսում կայացած հանդիպման ընթացքում, դաշինքի անդամ Իրինա Յոլյանն իր ելույթում ընդգծեց, որ այսօրվա պայքարը միայն քաղաքական չէ․ սա մեր ինքնության, արժանապատվության և ազգային արժեքների պահպանման պայքարն է։

Նա նշեց, որ որևէ մեկը, առավել ևս Բաքուն, իրավունք չունի թելադրելու, թե ինչպիսի սահմանադրություն, պետականություն կամ ապագա պետք է ունենա հայ ժողովուրդը։

«Հայը ինքն է որոշելու իր ճանապարհը, իր արժեքներն ու իր պետության ապագան»,- շեշտեց նա։

«Այսօր մեզ փորձում են համոզել, թե սա է իրական խաղաղությունը։ Բայց խաղաղությունը չի կարող լինել վախի, զիջումների և մշտական անորոշության պայմաններում։ Իրական խաղաղությունը ուժեղ պետությունն է, անվտանգ սահմաններն ու արժանապատիվ ապագան՝ Սամվել Կարապետյանի գլխավորությամբ»,- նշեց նա։

Ելույթն անցավ գորիսեցիների բուռն ծափողջյունների և ջերմ արձագանքների մթնոլորտում։

info@asekose.am/095519696
Հասարակություն more