|
«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Հազար ու մի երգում գոված սար եմ տեսել, բայց միշտ ձեր կարոտը քաշել Սյունյաց սարեր: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Ուժեղ Հայաստանը» Սյունիքի մարզում է։ Սիսիանում կայացած հանրահավաքի ընթացքում «Ուժեղ Հայաստանի» խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը հայտարարեց՝ ցավալի է, որ Սյունիքի բնակավայրերում սոցիալ-տնտեսական անմխիթար վիճակ է, այնինչ հնարավորություններ՝ մարզը ծաղկեցնելու, կան։ Ի՞նչ կարող է տալ «Ուժեղ Հայաստանը» Սիսիանին։ Նարեկ Կարապետյանը նշեց՝ տեխնիկայի պարկ կկառուցվի, նաև ապակու հումքի մշակման գործարան։ «Ստեղծվելու է համայնքային զարգացման ծրագիր։ Սիսիանի համար ստեղծվելու է տեխնիկայի պարկ, որը պետությունը անհատույց տրամադրելու է գյուղացիներին, որպեսզի վարելահողերը մշակվեն (գյուղտեխնիկայի օգնությամբ-խմբ.)։ Մյուսը՝ գործարան քաղաքի մեջ՝ ապակու հումքի։ 70 միլիոն դոլարի՝ 55-60 000 տոննա ներմուծված ապակու գործարանը պետք է լինի ա՛յս քաղաքում»,- ասաց Նարեկ Կարապետյանը։ |
«Ուժեղ և լավ ապրող Գորիսը նշանակում է ուժեղ է Հայաստանը»․ Նարեկ Կարապետյան
info@asekose.am/095519696
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more


