▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուիթնի Հյուսթոնը գոլոգրամայի օգնությամբ կարող է վերադառնալ բեմ

 

 

 

 

 

 

 

 

 

 

Համաշխարհային երգչուհիներից մեկի` Ուիթնի Հյուսթոնի քույրը` Պետը, հայտարարել է, որ մտադիր են ստեղծել Ուիթնիի վիրտուալ կրկնօրինակին:

Երգչուհու կրկնօրինակի ստեղծումն արվելու է Ամերիկայի խոշոր քաղաքներից մեկում իր մասնակցությամբ համերգ կազմակերպելու համար:

«Սա հիանալի հնարավորություն է նրա երկրպագուների համար, որպեսզի նրանք կրկին անգամ տեսնեն և ունկնդրեն իրենց սիրելի երգչուհուն` շարունակելով հիշել երաժշտական այն ժառանգությունը, որը որ Ուիթնին էր թողել»,- ասել է երգչուհու քույրը:

Բացի այս, Պետը տեղեկացրել է, որ եթե այս ծրագրի մեկնարկը հաջողություն ունենան, ապա միգուցե  նախագծի հեղինակները կազմակերպեն համերգային մեծ շրջագայություններ աշխարհի տարբեր երկրներում:

Հիշեցնենք, որ Ուիթնի Հյուսթոնը մահացել է 2012թ-ի փետրվար ամսին` 49 տարեկան հասակում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more