▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ու սա ասում է «հրեշ» մականունավորը...Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ու սա ասում է «հրեշ» մականունավոր Անդոնը, ով ծառայում է դավաճան, հողատու, աղանդավոր, Արցախը ու Հայաստանի որոշ տարածքները թուրքին հանձնած, 5000 մարդու սպանած, 10 հազարից ավելի մարդու հաշմանդամ դարձրած Նիկոլ Անհողին...

«Հրեշ» Անդո'ն, աչքներիդ գերանը չեք տեսնում ուրիշի վրայի բիծն եք մատնանշու՞մ...

Տեղդ վեր ընկի...»։

***

«Եկեղեցին կուսակրոնության հարցը պետք է լուծեր վաղուց։ Վերջին հաշվով Լուսավորիչը ընտանիք է ունեցել»,- ճեպազրույցի ժամանակ ասել է  ՔՊ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով Եկեղեցու և Վեհափառի շուրջ ստեղծված իրավիճակին։

«Այս քննարկումները բացի նրանից, որ քաղաքական ինչ-որ նրբերանգներ են ստանում, մեզ բոլորիս մաքրում են։ Պետք է մեր պատվիրաններին, մեր հավատին, ինքներս մեզ, մեր ընտանիքներին լուրջ վերաբերվենք՝ հատկապես չշնանալու հարցում»։

Հարցին, թե «իշխանահպատակ կաթողիկո՞ս եք ուզում, Քոչարյանը պատասխանել է․ «Ոչ, ուզում ենք անբիծ Կաթողիկոս՝ Աստծո կամքով։ Թե դա երբ կլինի, Աստված գիտի»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more