Շատ քաղաքական գործիչներ կան,ում չեմ սիրում,հիրավի կան մարդիկ ում ժամ առաջ կուզենայի տեսնել Հաագայում,բայց երբ իմ բարեկիրթ ընկերներից շատերը առյուծների վանդակներով նկարներն են հրճվանքով դնում ու կիսում,մեկնաբանում , հավանում ...հուսահատվում եմ.ու ասեմ թե ինչու...
1Քանի դեռ դուք ուզում եք,որ կոնկրետ մեկն ուտվի,ոչ թե հրապարակավ դատվի,ձեզ ուտելու են
2 Քանի դեռ դուք ուզում եք ,որ ինչ որ մեկից խլվի,այլ ոչ թե թափանցիկ սեփականության վերահաշվարկ արվի ,Ձեզ ունեզրկելու են..
3 Քանի դեռ դուք ուզում եք վրեժ ,ոչ թե արդարություն .ձեզ ճնշելու են
4 Քանի դուք դեռ երկրպագում եք անհատներին ,այլ ոչ գաղափարներին ձեզ խաբելու են...
Ու դեռ հարց է,թե առյուծները կուտեն,թե ավանակները քացու տակ կթողնեն.........