«Կարևոր զրույց ու շատ հարցերի պատասխան... վերջին օրերի թեմայի, Էդմոն Մարուքյանի՝ ինձ ուղղված գրառման, վերջին շրջանում իմ մասին գրված մի քանի կեղծ հոդվածների և այլ թեմաների մասին»,- գրել է Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում «լայվի» միջոցով խոսելով տարիներ առաջ Ավետիսյանների ընտանիքի ողբերգական դեպքի հետ կապված ՌԴ դեսպանատան մոտ տեղի ունեցած ակցիայի վերաբերյալ համացանցում տարածում գտած տեսանյութի, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի՝ իրեն վերաբերող գրառման, արտաքին քաղաքականությանը վերաբերվող իր հայացքների, վերջին շրջանում շրջանառվող այլ թեմաների և «լուրերի» մասին:
«Ես ոտքերս ոչ մի երկրի դրոշի վրա չեմ մաքրել, ակցիայի ժամանակ դրոշը, այո,
հայտնվել է գետնին, աբսուրդ է այդ կոնտեքստով դա ներկայացնելը»,- նշել է Դավիթ Գևորգյանը:
Մանրամասն՝ տեսանյութում