▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոստիկանությունը՝ Սուրիկ Խաչատրյանի մեքենայի ուղղությամբ կրակոցների մասին

Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնել են, որ ոստիկանության Գորիսի բաժին այսօր՝ մայիսի 20-ին, ժամը 18։15-ին,  անհայտ անձից ահազանգ է ստացվել, որ Գորիսի վարչական տարածքում հնչել են կրակոցներ։

Այժմ դեպքի վայրում են ոստիկանության աշխատակիցները:

Հիշեցնենք, որ Գորիս-Կապան ավտոճանապարհին անհայտ անձիք կրակոցներ են արձակել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի Lexus մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ: Կրակոցների պահին Սուրիկ Խաչատրյանը եղել է մեքենայում:

Բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more