armtimes.com-ի թղթակիցը Երեւանի Խորենացի փողոցից փոխանցում է, որ ՀՀ ոստիկանության Պահակապարեկային ծառայության գնդի տարածք ոստիկանական նոր ուժեր են կուտակվում: Այս պահին թվով 6 ավտոբուս մոտեցավ գնդիտարածքին: Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված նոր ուժերի տեղակայումը, ոստիկաններն ասել են, թե իրենց բնականոն աշխատանքն են կատարում եւ որեւէ արտառոց բան չկա՝ հորդորելով չխանգարել իրենց:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում
Տեսանյութն ու լուսանկարները՝ armtimes.com-ի