▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոստիկանությունը հետաքննություն է սկսել՝ Մանվել Գրիգորյանի կողմից կատարված ծեծի առիթով

«Փաստինֆո»-ն գրում է. ՀՀ ոստիկանությունում, մեր տեղեկություններով, նյութեր են նախապատրաստվում hraparak.am կայքի՝ հունվարի 12-ի հրապարակման հիման վրա, որի համաձայն՝ 2015թ. դեկտեմբերի 29-ին Էջմիածին քաղաքում տեղի է ունեցել ծեծկռտուք, որի ընթացքում ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի մարդիկ ծեծի են ենթարկել Էջմիածնի նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանին: Ի դեպ, թեև, ինչպես նշեցինք, ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում, բայց այս փաստով քրեական գործ կարող է հարուցվել միայն մասնավոր գանգատի դեպքում, այսինքն` երբ տուժողն ինքը բողոք կներկայացնի: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more