azatutyun.am-ը գրում է. Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը ուղիղ եթերում հայտարարել է, որ այսօր 23:00-ից հետո ոստիկանությունը «փորձելու է վերականգնել հասարակական կարգը» Բաղրամյան պողոտայում, իսկ իրավախախտները կենթարկվեն պատասխանատվության:
Այսօր, կեսօրից հետո փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ոստիկանության մի քանի աշխատակիցների հետ, անցավ բարիկադներից այն կողմ՝ ցուցարարների մոտ և հայտարարեց, որ նրանց կողմից ստեղծված ստվարաթղթե բուժկետի և խոհանոցի առկայությունը նստացույցի տարածքում չի թույլատրվում, քանի որ դա նմանվում է վրանի:
Այնուհետև Օսիպյանը նշեց, որ ցանկանում է զրուցել էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան կազմակերպած «Ո՛չ թալանին» նախաձեռնության ներկայացուցիչների հետ, սակայն վերջիններս պողոտայում չէին, և փոխոստիկանապետը որոշեց հայտարարությամբ հանդես գալ մամուլի համար:
«Ոստիկանությունը օրենքի սահմաններում կօգտագործի միջոցներ, որպեսզի Բաղրամյան պողոտայում վերականգնվի հասարական կարգը, իրավախախտները կպատժվեն», - ասաց նա:
Նյութը` սկզբնաղբյուր կայքում