▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոստիկանությանը օրենքի պահապանից դարձրել է անօրինականության պահապան. «Ժառանգություն»

«Ժառանգություն» կուսակցությունը դատապարտում է վերջին երեք օրերի ոստիկանության կողմից ապօրինի գործողությունները: Տեղի են ունենում մարդու իրավունքների հիմնարար ազատությունների կոպիտ եւ անօրինական խախտումներ, ինչպես նաեւ բարոյական բոլոր նորմերին ի հակառակ ոչ լեգիտիմ իշխանությունների կողմից բռնությունների հրահանգների կատարում: Որպես հետեւանք անօրինական բերման ենթարկելը զուգորդվել է նաեւ խոշտանգումներով, այդ թվում «Ժառանգություն» կուսակցության անդամ Դավիթ Սանասարյանի նկատմամբ:

 

Այսպիսով, ոստիկանությանը օրենքի պահապանից դարձրել է անօրինականության պահապան:

 

Մենք դատապարտում ենք իշխանությունների եւ նրա հանցագործ կամայականությունները իրականացնող ոստիկանության գործունեությունը:

 

«Ժառանգություն» կուսակցության վարչություն

19 հուլիսի 2016թ.

Երեւան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more