ՀՀ ոստիկանությունը վաղը Կառավարության հավանությանը կներկայացնի մուրացկանությամբ և թափառաշրջիկությամբ զբաղվող երեխաների հիմնախնդիրների լուծման ռազմավարության վերաբերյալ նախագիծ:
2012 թվականին ոստիկանության համապատասխան վարչության ծառայողների կողմից պրոֆիլակտիկ հաշվառման են վերցվել մուրացկանությամբ և թափառաշրջիկությամբ զբաղվող 16 երեխաներ, 2013 թվականին՝ 13, իսկ 2014 թվականին՝ 7 երեխաներ:
1997 թվականից մինչ օրս պրոֆիլակտիկ հաշվառման են վերցվել մուրացկանությամբ և թափառաշրջիկությամբ զբաղվող, ընդհանուր առմամբ, շուրջ 300 երեխաներ: