▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոստիկանության Էրեբունու բաժնի պետը պաշտոնանկ է արվել

Armtimes.com-ը գրում է. ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով այսօր բարձրաստիճան ոստիկան է պաշտոնանկ արվել. զբաղեցրած պաշտոնից ազատվել է ոստիկանության Էրեբունու բաժնի պետ Գեւորգ Հակոբյանը: 

Նրա փոխարեն Էրեբունու բաժնի պետ է նշանակվել է Շիրակի մարզային վարչության պետ Գրիշա Ամիրխանյանը:

Այս տեղեկություն մեր զրույցում հաստատեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից:

Մեր տեղեկություններով, Գեւորգ Հակոբյանին ազատումը կապված է «Սասնա ծռեր» խմբի կողմից ոստիկանության ՊՊԾ գունդը գրավելու հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more