▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոստիկանության ավտոմեքենաները լվանում է Վլադիմիր Գասպարյանի փեսայի ընկերությունը. hetq.am

hetq.am-ը գրում է. ՀՀ ոստիկանությունը՝ ի դեմս ոստիկանության պետի տեղակալ Անուբաղ Համբարյանի, և «Յուտեկ-Ավտո» ՍՊԸ-ն այս տարվա հունվարին կնքել են պետական գնման պայմանագիր, ըստ որի՝ ընկերությունը պարտավորվում է ոստիկանությանը մատուցել ավտոլվացման ծառայություններ:

«Յուտեկ-Ավտո» ՍՊԸ-ի բաժնեմասերի 50%-ը պատկանում է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսային՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արթուր Գևորգյանին: Մնացած 50%-ը Արթուր Գևորգյանի ազգականին է պատկանում՝ Գևորգ Գևորգյանին: Վերջինիս եղբայրը՝ Տիգրան Գևորգյանը, հանդիսանում է ընկերության տնօրենը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more