▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոստիկանության 44 ծառայողի հայտարարվել է խիստ նկատողություն

 

2014-ի 9 ամիսների ընթացքում ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարվել են 421 ծառայողական քննություններ և ուսումնասիրություններ, այդ թվում 7-ը՝ ոստիկանության այլ ծառայությունների հետ համատեղ։ Այս մասին տեղեկացնում են Ոստիկանության մամուլի ծառայությունից:
Վարչության կատարած ծառայողական քննությունների արդյունքներով ոստիկանության 145 ծառայող ենթարկվել է կարգապահական տույժերի: Հայտարարվել է նկատողություն` 42, հայտարարվել է խիստ նկատողություն` 44, հայտարարվել է զբաղեցրած պաշտոնին անհամապատասխանության մասին` 15, կոչումն իջեցվել է մեկ աստիճանով՝ 2, ազատվել են ոստիկանությունում ծառայությունից՝ 42։
ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից թույլ տրված օրինախախտումների փաստերով 2014-ի 9 ամիսների ընթացքում ներքին անվտանգության վարչության կողմից նախապատրաստվել ու ՀՀ հատուկ քննչական ծառայության և նախաքննական այլ մարմինների քննարկմանն են ուղարկվել ծառայողական քննության 26 նյութեր։Նյութի աղբյուրը ` http://newsbook.am/?40666&l=am/

2014-ի 9 ամիսների ընթացքում ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարվել են 421 ծառայողական քննություններ և ուսումնասիրություններ, այդ թվում 7-ը՝ ոստիկանության այլ ծառայությունների հետ համատեղ։ Այս մասին տեղեկացնում են Ոստիկանության մամուլի ծառայությունից:

Վարչության կատարած ծառայողական քննությունների արդյունքներով ոստիկանության 145 ծառայող ենթարկվել է կարգապահական տույժերի: Հայտարարվել է նկատողություն` 42, հայտարարվել է խիստ նկատողություն` 44, հայտարարվել է զբաղեցրած պաշտոնին անհամապատասխանության մասին` 15, կոչումն իջեցվել է մեկ աստիճանով՝ 2, ազատվել են ոստիկանությունում ծառայությունից՝ 42։

ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից թույլ տրված օրինախախտումների փաստերով 2014-ի 9 ամիսների ընթացքում ներքին անվտանգության վարչության կողմից նախապատրաստվել ու ՀՀ հատուկ քննչական ծառայության և նախաքննական այլ մարմինների քննարկմանն են ուղարկվել ծառայողական քննության 26 նյութեր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more