▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոստիկաններն օդ են կրակել եւ ծեծել քաղաքացիների. ականատես լրագրող. ՈՒՂԻՂ

armtimes.com-ը գրում է. Մոտ երկու ժամ առաջ Երեւանի Սարի Թաղ կոչվող թաղամասի մի խումբ քաղաքացիներ փորձել են գնալ Խորենացի փողոց, որտեղ գտնվում է ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը, որպեսզի միանան «Սասնա Ծռեր» խմբավորմանը, սակայն ոստիկանները փորձել են կանխել, որի հետեւանքով բախում է տեղի ունեցել: Այս մասին Armtimes.com-ի հետ զրույցում ասաց «Lragir.am» կայքի լրագրող Թեհմինե Ենոքյանը:

Նրա խոսքով՝ ոստիկնները քաղաքացիներին արգելեցին մոտենալ հատուկ պահպանվող տարածքին, որից հետո բախում տեղի ունեցավ ոստիկանների եւ քաղաքացիների միջեւ: «Ոստիկանները սկսեցին հայհոյել եւ կրակել օդ, իսկ քաղաքացիները, որպես պաշտպանություն, քարեր էին նետում ոստիկանական մեքենանների ուղղությամբ: Ոստիկանները Սարի Թաղում բարիկադներ էին սարքել եւ քաղաքացիներից մի քանիսին ծեծում էին: Ոստիկանները նույնպես վնասվածքներ ունեն, որովհետեւ այդ քարերից իրենց էլ էր կպնում: Իմ գործընկերոջ տեսախցիկն են խլել եւ ջնջել տեսանակարահանած նյութը»,- շարունակեց լրագրողը:

Միջադեպից հետո ոստիկանները մարդկանց բերման չեն ենթարկել, իսկ Սարի Թաղի բնակիչները փակել են դեպի Խորենացի փողոց տանող ճանապարհներից մեկը եւ անվադողեր են կուտակում այդ տարածքում:

 

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more