Ոստիկանները քաշքշելով եկեղեցու բակից բերման ենթարկեցին Փաշինյանի «խաթրին կպնողներին»՝ առանց ուշադրություն դարձնելու ընթացող աղոթքին,Ծաղկազարդի միջոցառումներին
Սբ.Աննա եկեղեցու բակից հենց նոր երկու քաղաքացու ձերբակալեցին ու տարան (դեռևս) անհայտ ուղղությամբ, գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
«Հավանաբար դա կապված է 1-2 ժամ առաջ եկեղեցում տեղի ունեցած միջադեպի հետ»-գրել է նա։
***
ՆԳՆ ոստիկանության ծառայողները խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական և քաղաքական գործունեությանը միջամտելու կասկածանքով ձերբակալել են 2 անձի:
Asekose.am-ին հայտնեցին ՆԳՆ ոստիկանությունից։
***
Հայտնի են ձերբակալվածների անունները
Եկեղեցում Փաշինյանի մասնակցությամբ միջադեպից հետո ձերբակալվածներն են Դավիթ ու Միքայել Մինասյանները, ովքեր սովորում են դպրոցում, ու Գևորգ Գևորգյանը. հայտնում են փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։
ՔԿ-ից էլ տեղեկացնում են, որ ձերբակալվածներից 2-ը երկվորյակ եղբայրներ են, 19 տարեկան։
Դիտեք նաև՝
***


