▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոստիկանները հսկում են 18-ամյա արցախցու սպանության մեջ կասկածվողի տունը

Տեսանյութն՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում

Ոստիկանները հսկում են 18-ամյա արցախցու սպանության մեջ կասկածվողի տունը, ում դեռ չեն հայտնաբերել։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 4-ին սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում տեղեկություններ էին ստացվել, որ մի քաղաքացի դանակահարված վիճակում քաղաքացիական ավտոմեքենայով տեղափոխվել է Տաշիր բժշկական կենտրոն։ Ավելի ուշ բժիշկները ոստիկաններին հայտնել էին, որ վիրավորը, գիտակցության չգալով, մահացել է։

Պարզվել էր, որ մահացածը Արցախից տեղահանված 18-ամյա Տիգրան Դ-ն է։

Տիգրան Դ-ին դանակահարելու մեջ կասկածվողը նույնպես Արցախի քաղաքացի է՝ 17-ամյա Ռազմիկ Մ-ն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more