▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ոստիկանն այսօր զանգել է երեխաների հորեղբորը, քֆուր է արել, հետո ձերբակալել են․ օրենքը չի գործում»․ Վեդիի բնակիչ

«Էսօր նորից երեխաների հորեղբորը ձերբակալել տարել են․ ոստիկանության աշխատողները զանգել են քֆուր են արել նրան, ջղայնացել է, միջադեպ է տեղի ունեցել, ձերբակալել, տարել են։ Օրենքն էս երկրում ոնց որ չգործի»,- այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է Վեդիի՝ բողոքի ակցիային մասնակցող բնակիչներից մեկը։

«Եթե օրենքի մարդը իրեն թույլ է տալիս հայհոյել քաղաքացուն, նման դեպքերը շատ են լինելու․․․ Բոլորս էլ ճանաչում ենք էդ երեխեքին էլ, ընտանիքին էլ, բայց որ ոստիկանությունը ճիշտն ու սխալը չի հասկանում, դա արդեն ժողովրդի համար ցավ է»,- հավելել է քաղաքացին։

Նշենք, որ այսօր Վեդիում բնակիչները դուրս են եկել փողոց՝ պահանջելով կալանավորել օրեր առաջ անչափահաս քույրերի նկատմամբ սեռական ոտնձգություն կատարած քաղաքացիներին, նաև իրենց դժգոհությունը հայտնելով իրավապահ մարմինների անգործությունից։

Լրագրող Սյուզի Բադոյանն էլ ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է դպրոցի տնօրենի ու անչափահաս աղջկա դասղեկի հետ զրույցն՝ սարսափազդու դեպքի մասին։

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Ընտանիքի կողմից լիազորվել եմ ստանձնելու Վեդեցի երեխաների հորեղբոր պաշտպանությունը։ Քիչ առաջ տեղեկացա, որ վարույթը Վեդիից տեղափոխվում է Մասիսի քննչական։ Սա լավ նշան է։ Հուսով եմ՝ շուտով կտեղափոխվի նաև երեխաների նկատմամբ սեռական ոտնձգության վարույթը։

info@asekose.am/095519696
Հասարակություն more