Asekose.am-ը նամակ է ստացել իր ընթերցողներից մեկից, ով ճանաչում է երեկ՝ Հանրապետության հրապարակում ոստիկանի կողմից ապտակ ստացած ծերունուն:
Նամակագիրը նշել է, որ Հակոբ Նազարյան անուն-ազգանունով ներկայացած ծերունին իրականում ունի այլ ազգանուն՝ Դեխնավին: Վերջինս եկել է Իրանից և իր ունեցած տեղեկություններով ադրբեջանական ծագում ունի:
Ինչպես նամակագիրն է պնդում՝ Հակոբ Նազարյանից տուժել են մի շարք անձիք:Նրա խոսքով՝ տարեց մարդը կատարել է տարբեր հանցավոր արարքներ, սակայն անպատիժ է մնացել:
«Իմ ունեցած տեղեկություններով՝ Հակոբ Դեխնավին գտնվում է հետախուզման մեջ»,-նշված է մեզ ուղարկված նամակում:
Asekose.am-ը պատրաստ է տվյալ խնդրի վերաբերյալ հարթակ տրամադրել նաև հակառակ կողմին: