armtimes.com-ի տեսանյութում. Խորենացի փողոցից ոստիկանական մի մեքենա էր փորձում անցնել դեպի ՊՊԾ գնդի տարածք, սակայն Խորենացի փողոցի մոտ հավաքված ակտիվիստները թույլ չտվեցին անցնել՝ հարվածներ հասցնելով ու կոտրելով մեքենայի հետեւի ապակին (լուսանկարում):
Ակտիվիստները փորձում էին նաեւ շրջել ոստիկանական մեքենան, սակայն ոստիկաններին մի կերպ հաջողվեց հետ փախչել: Նրանցից մեկը ձեռքին եղած զենքով փորձեց վախեցնել ցուցարարներին: