▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոստիկանը Նունեին ոչինչ չի թելադրել. քրեական գործով վարույթը կարճվել է

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որ քաղաքացի Նունե Մ.-ն հայտնել էր, որ 2014թ. նոյեմբերի 14-ին ոստիկանության Շենգավիթի բաժնում օպերլիազորի թելադրանքով տվել է հաղորդում, որ, իբր, ամուսինը իրեն ծեծելով նստեցրել է տաքսի ավտոմեքենա, ամբողջ ճանապարհին ծեծել, հայհոյել է իրեն, ստուգել գրպանները, իր կամքին հակառակ, բաճկոնի գրպանից հանել է 20 հազ. ՀՀ դրամ գումար, ապա քաշելով տարել է մորաքրոջ տնակ, որտեղ դանակով հարվածել է ազդրին ու մեկ օր պահելով այնտեղ, հաջորդ օրը բաց է թողել:
Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ:
Հետագայում Նունե Մ.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում էր տվել այն մասին, որ  հիշյալ դեպքի վերաբերյալ իր հայտնած տեղեկությունները սուտ է, չի համապատասխանում իրականությանը, հաղորդումը գրել է ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերլիազոր Հրաչյա Ֆալանջյանի թելադրանքով, նրան միայն հայտնել  է, որ ամուսինը ծեծի է ենթարկել իրեն, իսկ վերջինս խաբելով իրեն թելադրել է նման հանգամանքներ:
Նունե Մ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել էր քրեական գործ:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված նախաքննության ընթացքում պատշաճ ընթացակարգով քննության են ենթարկվել Նունե Մ.-ի կողմից նշված՝ ՀՀ ոստիկանության աշխատակցի կողմից ենթադրյալ հանցագործություն կատարելու դրվագների բոլոր հանգամանքները:
Քրեական գործի շրջանակում կատարվել են  անհրաժեշտ քննչական ու դատավարական գործողություններ, մասնավորապես` հարցաքննվել են Նունե Մ.-ից հաղորդում վերցրած եւ նրա հետ առնչված ոստիկանության հիշյալ բաժնի աշխատակիցները, հարցաքննվել են Նունե Մ.-ի հարազատները, քրեական գործի շրջանակում վերջինիս եւ ոստիկանության աշխատակիցների միջեւ կատարվել են առերես հարցաքննություններ` ՀՀ ոստիկանության աշխատակցի կողմից Նունե Մ.-ից հանցագործության մասին հաղորդում, այնուհետեւ նույն դեպքի վերաբերյալ բացատրություն վերցնելիս նրան իրականությանը չհամապատասխանող հանգամանքներ թելադրելու ձեւով ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածով նախատեսված` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հանգամանքների բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ հետազոտման նպատակով:
Կատարված քննության ընթացքում բավարար ապացույցների համակցությամբ չի հիմնավորվել օպերլիազոր Հ. Ֆալանջյանի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական լիազորությունների անցում կատարելու, ինչպես նաեւ արդարադատության  կամ պետական ծառայության դեմ ուղղված որեւէ այլ հանցագործություն կատարելու հանգամանքը: Նշված պայմաններում առկա ապացույցները բավարար չեն եղել նաեւ Նունե Մ.-ի կողմից ակնհայտ սուտ մատնություն կատարելու՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածով նախատեսված հանցակազմը հաստատված համարելու առումով, ուստի որոշում է կայացվել հանցակազմի բացակայության հիմքով կարճել քրեական գործով վարույթը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more