▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոստիկան Գեղամ Խաչատրյանի տան մոտ ակցիա են իրականացրել

«Քաղաքացիներ Գոհար Սարոյանը, Լուսինե Մինասյանը Արմո Սաֆարյանը ակցիա են իրականացրել ոստիկանության 4 գնդի հրամանտար Գեղամ Խաչատրյանի տան մոտ ակցիա են իրականացրել, որից հետո նրանց բերման են ենթարկել Մալաթիա-Սեբաստիա ոստիկանական բաժին։ Ոստիկանությունում նաև Հիմնադիր խորհրդարանի երկու անդամներն են»,-այս մասին գրել է Թեհիմե Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում: 

Տեղեկացնենք, որ այսօր Ոստիկանության Կենտրոնի բաժնի մոտ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի ներկայացուցիչ Գեւորգ Սաֆարյանի պաշտպանությանն նվիրված բողոքի ակցիա էր անցկացվել: Շարժման ներկայացուցիչները որոշել են ակցիան ժամը 15:00-ին շարունակել Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների դատարանի մոտ, որտեղ էլ կքննվի կալանքը խափանման միջոց սահմանելու միջնորդությունը:

Լուսանկարը փակցված է եղել աղբարկղի վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more