Life.panorama.am-ը գրում է. Պարզվում է` ոսկին կարող է լուրջ սեռական խանգարումների պատճառ դառնալ: Ինչպես պնդում են մասնագետները, երբ ամուսնական մատանին մի քանի տարի շարունակ տղամարդիկ կրում են իրենց մատին, ոսկին աստիճանաբար սկսում է ներթափանցել մաշկի մեջ:
Տղամարդկանց դեպքում ոսկու նկատմամբ հատկապես զգայուն են նրանց սեռական գեղձերը: Հետազոտական աշխատանքները ցույց են տվել, որ նույնիսկ միլիգրամով ոսկու առկայությունը օրգանիզմում ընդունակ է խաթարել սեռական գեղձերի նորմալ կենսագործունեությունը` բերելով սեռական լուրջ խանգարումների:
Հատկանշական է, որ կանանց հորմոնային և սեռական համակարգը շատ ավելի լավ է պաշտպանված ոսկու հնարավոր բացասական ազդեցությունից:
Նյութը` սկզբնաղբյուր կայքում