▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ոսկե դուբլ»-ը կդառնա ոգեշնչման աղբյուր և հզոր մոտիվացիա՝ մեծ հաղթանակների մասին երազողների համար

Նիկիտա Սիմոնյանի մասին պատմող «Ոսկե դուբլ» սպորտային դրաման վարձույթում կհայտնվի հունվարին

«Ոսկե դուբլ» սպորտային դրաման, որտեղ ռուսական կինոյի հայտնի դերասան Եգոր Բերոևին վստահվել է խորհրդային ֆուտբոլի լեգենդ Նիկիտա Սիմոնյանի դերը, վարձույթ դուրս կգա հունվարի 29-ին։ Ֆիլմի պրոդյուսերը Վալերի Սահարյանն է, ռեժիսորը՝ Մհեր Մկրտչյանը։

Ֆիլմը պատմում է Սիմոնյանի փայլուն մարզչական կարիերայի փուլերից մեկի մասին։ Նրա գլխավորությամբ «Արարատ» ֆուտբոլային ակումբը 1973-ին կարողացել է հասնել խորհրդային ֆուտբոլի պատմության մեջ ամենաբարձր նվաճմանը՝ «Ոսկե դուբլով» մեկ տարում դառնալով ԽՍՀՄ չեմպիոն և ԽՍՀՄ գավաթակիր:

Նիկիտա Սիմոնյանի խոսքով՝ ինքն «անկեղծորեն զարմացել» է, երբ իրեն առաջարկել են «Ոսկե դուբլ» ֆիլմի գաղափարը, քանի որ այդ օրվանից անցել է արդեն 50 տարի։ Այնուամենայնիվ, նա հույս ունի, որ այս պատմությունը կդառնա ոգեշնչման աղբյուր և հզոր մոտիվացիա երիտասարդ տղաների, երիտասարդ ֆուտբոլիստների համար, որոնք երազում են մեծ հաղթանակների մասին։

Ֆիլմի գլխավոր դերում հանդես է գալիս Եգոր Բերոևը։ Նկարահանման հրապարակում են նաև Սոֆյա Դոնյանցը, Քսենյա Ալֆերովան, Սերգեյ Շակուրովը, Սերգեյ Գազարովը, Անահիտ Կիրակոսյանը, Բաբկեն Չոբանյանը, Անդրանիկ Խաչատրյանը, Անատոլի Կոտենևը, Կոնստանտին Յուշկևիչը, Եվգենի Բակալովը և այլք։

Դիտեք նաև՝

Աղբյուր՝ Alpha News

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more