Բաղրամյան պողոտայում, Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը պահանջեց ցուցարարներից հանել տեղադրված փոքրիկ վրանը: Ակտիվիստները հանեցին վրանը, որից հետո Օսիպյանը իր ենթականերին հրահանգեց առգրավել վրանը: «Այս միջոցառումների ավարտից հետո կամ այսօր կգաք Արաբկիրի ոստիկանությունից կվերցնեք վրանը»,-ասաց Օսիպյանը:
Ակտիվիստների հարցին, թե ինչու եք վերցնում վրանը. «Ոստիկանի պահանջ է ներկայացվել հանել վրանը եւ այդ պահանջը կատարվել է, ինչ հիմքով եք վերցնում վրանը»,-հարցրեց ակտիվիստներից մեկը, ինչին Երեւանի փոխոստիկանապետն արձագանքեց. «Նույն հաջողությամբ մի քիչ հետո կարող են նույն վրանը տեղադրել»:
Ակտիվիստ աղջիկներից մեը նշեց, որ դա իր վրանն է ու ինքն այս երեկո պետք է մեկնի Դիլիջան, որից հետո Օսիպյանը մի փոքր մեղմացավ եւ ասաց, որ քիչ հետո կմոտենա նրան եւ կխոսի այդ հարցով:
Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն այսօր առավոտյան պահանջեց ցուցարարներից հանել Բաղրամյան պողոտայում տեղադրված փոքրիկ վրանը: Այս պահանջին ակտիվիստները ենթարկվեցին, սակայն դրանից հետո Օսիպյանը իր ենթականերին հրահանգեց առգրավել վրանը: «Այս միջոցառումների ավարտից հետո կամ այսօր կգաք Արաբկիրի ոստիկանությունից կվերցնեք վրանը»,-ասաց Օսիպյանը:
Ակտիվիստների հարցին, թե ինչու եք վերցնում վրանը փոխոստիկանապետը պատասխանեց. «Նույն հաջողությամբ մի քիչ հետո կարող են նույն վրանը տեղադրել»:
Խաղաղ ցույցին ներկա աղջիկներից մեկն էլ ասաց, որ դա իր վրանն է ու ինքն այս երեկո պետք է մեկնի Դիլիջան: Այս հանգամանքը մեղմացրեց Օսիպյանին եւ նա ասաց, որ քիչ հետո կմոտենա աղջկան եւ կխոսի այդ հարցով: