Բլոգեր, ակտիվիստ Արթուր Չախոյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․
«Մեկը, ով եղբոր մահից հետո ժպիտը դեմքին պաշտոն է ստանձնում,
մեկը, ով կոալիցիա է կազմում իր եղբոր արձանի պղծողի հեղինակների հետ,
մեկը, ում կուսակիցները սադրում են ու 10 հոգով հարձակվում են մեկ մարդու վրա...
ու այդ մարդը խոսա արևմտյան արժեքներից, ու խոսա Հոկտեմբերի 27-ի մասին։
#Օրվա_կուրսով_ծախվողը»։
Ավելի վաղ, Արթուր Չախոյանը հետևյալ գրառումներն էր կատարել․ «Հենց նոր Արամ Սարգսյանը հուժկու «բացահայտում» արեց, թե որտեղից է կազմակերպվել «Операция Йогурт»-ը և ինչպես է ֆինանսավորվել։
#Zombi_TV
Իսկ եթե լուրջ՝ էս կարգի կարճ ուղեղով մարդը ուզում է առաջադրել իր թեկնածությունն՝ որպես վարչապետ»։
***
«Արամ Սարգսյանը պատռեց դիմակները և «բացահայտեց», թե Արթուր Չախոյանը ինչ կապ ունի Վլադիմիր Պուտինի հետ։ Պարզվեց, որ Պուտինը Չախոյանի կնքահայրն է, իսկ այդ լուսանկարը՝ «թաղապետի» Բուչա այցի արդյունքում, Ուկրաինայի գաղտնի ծառայությունները տվել են գաղտնի արխիվից»։