Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Օրվա բոցը. «դե եկ վարդապետ ու մի խենթանա շարքից» կամ ողբամ զքեզ Հայոց աշխարհ
Նոր կայքերից մեկում կարդացի, որ ՀՀ Կառավարության վաղվա նիստի ժամանակ գործադիրը հավանության կարժանացնի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Մադագասկարի Հանրապետության կառավարության միջև մշակութային համագործակցության մասին» համաձայնագրը:
Ըստ համաձայնագրի` մի պետության մշակույթը մյուսում ճանաչելի դարձնելու նպատակով կողմերը կխրախուսեն համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում: Նախատեսվում է մշակույթի ոլորտում ցուցահանդեսային փոխանակումները: Դերասանների, գրողների, բանաստեղծների, երաժիշտների և մշակույթի ոլորտի մասնագետների փոխանակումներ: Գեղարվեստական միջոցառումների փոխանակումներ, ինչպես նաև գրքերի, ամսագրերի և մշակութային բնույթի այլ հրատարակությունների տարածումը:
Համաձայնագրով նախատեսված` երկու երկրները կխրախուսեն համագործակցությունն ու տեղեկատվության փոխանակումները երկու երկրների թանգարանների, գրադարանների և արխիվների միջև, ինչպես նաև կխրախուսեն մասնակցությունը մշակութային ժառանգության ոլորտում երկու երկրներում կազմակերպվող համաժողովներին, սեմինարներին, հանդիպումներին, միջոցառումներին ու վերապատրաստման դասընթացներին և անհրաժեշտ քայլեր կձեռնարկեն ժառանգության պահպանության մասնագետների միջև կապերը դյուրացնելու համար:
Իսկ հիմա պատկերացրեք իրական կյանում վերեւում գրվածը ինչպես կարող է իրականանալ. ասենք Հասմիկ տոտան չոււնգա-չանգա ոճի մեջ: Ասում են եկող տարի էնտեղի ջունգլիների կապիկների թագավորին տալու են ՀՀ Վաստակավոր արտիստի կոչում, ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչում կամ ՀՀ պատվավոր քաղաքացի: Էսքանից հետո էլ ինչ պիտի անի Մշակնախի Հասոն, որ Սերժ Սարգսյանը հասկանա, որ էդ պաշտոնը իրա տեղը չի, պատկերավոր ասած` «լցվել ա արդեն, պետք է փոխել»:
Կարդացեք նաև` Մշակույթի նախարարի մադագասակարյան արկածները. Հասմիկ Պողոսյանը վերջապես գտավ իր մակարդակին հարիր մշակույթ