▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որտեղ են պատրաստվում հանգստանալ հաղորդավարները

168.am-ը գրում է. «Արմենիա» հեռուստաընկերության հաղորդավարուհի Էռնա Էլիզբարյանը դեռ չի որոշել, թե որտեղ է անցկացնելու ամառային արձակուրդները, բայց շատ է սպասում այդ օրերին:

««Երանությանս» 15 օրերը սկսվելու են միայն օգոստոսին: Հանգստի վայրը հավանաբար կորոշենք ընկերուհիներիս հետ: Արձակուրդը վայելելու լավագույն տարբերակն ինձ համար ծովի ներկայությամբ է պայմանավորված: Պաշտում եմ ծովն ու ալիքները: Կարծում եմ՝ լավագույն հանգստի միջոցը հենց այն է, երբ ամբողջությամբ ներդաշնակ ես ծովի և բնության հետ»,- մեզ  հետ զրույցում ասաց Էռնան: Մեր հարցին, թե ֆինանսապես որքանո՞վ է պետք պատրաստված լինել՝ լիարժեք հանգստանալու համար, Էռնան պատասխանեց. «Ասում են՝ փողը երբեք շատ չի լինում: Ամեն դեպքում պետք է փորձեմ «տեղավորվել» այնքան գումարի մեջ, որքան նախատեսել եմ: Հանգստի մեջ առաջնահերթ է դրական մարդկանցով շրջապատված լինելը: Իմ պարագայում բախտս բերել է»: Հայաստանում հանգստի գոտիների չարդարացված թանկ գների վերաբերյալ Էռնայի կարծիքը հետևյալն է. «Համարում եմ, որ գներն անհիմն բարձր են: Չնայած հրաշալի բնություն ունենք, բայց ես ծով եմ սիրում»:

ATV հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Ամենից ամենա» հաղորդման հեղինակ և վարող Լիաննա Տեր-Մինասյանն ասում է, որ իր ամառային հանգիստը մանկությունից մինչ օրս անցնում է Սանկտ Պետերբուրգում, որտեղ բնակվում է իր մորեղբոր ընտանիքը, իսկ վերջին տարիներին՝ նաև քույրը: «Այս տարին ևս բացառություն չէ: Պլանավորում եմ նաև մի քանի օրով մեկնել Իսպանիա: Տեսնենք, թե ինչպես կստացվի: Ինչ վերաբերում է, թե ում հետ եմ նախընտրում անցկացնել ամառային արձակուրդներս, ասեմ, որ մեզ մոտ արդեն ավանդույթ է դարձել՝ հանգիստն ընտանիքի անդամների հետ»,- ասում է Լիաննան:

Մեր հարցին, թե որքա՞ն գումար է անհրաժեշտ ամառային հանգստի համար նախատեսել, Լիաննան պատասխանեց. «Միշտ տարբեր է լինում, դժվարանում եմ պատասխանել: Հատկապես՝ հաշվի առնելով ռուբլու արժեզրկումը»:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

«Արմենիա» հեռուստաընկերության հաղորդավարուհի Էռնա Էլիզբարյանը դեռ չի որոշել, թե որտեղ է անցկացնելու ամառային արձակուրդները, բայց շատ է սպասում այդ օրերին:

««Երանությանս» 15 օրերը սկսվելու են միայն օգոստոսին: Հանգստի վայրը հավանաբար կորոշենք ընկերուհիներիս հետ: Արձակուրդը վայելելու լավագույն տարբերակն ինձ համար ծովի ներկայությամբ է պայմանավորված: Պաշտում եմ ծովն ու ալիքները: Կարծում եմ՝ լավագույն հանգստի միջոցը հենց այն է, երբ ամբողջությամբ ներդաշնակ ես ծովի և բնության հետ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Էռնան: Մեր հարցին, թե ֆինանսապես որքանո՞վ է պետք պատրաստված լինել՝ լիարժեք հանգստանալու համար, Էռնան պատասխանեց. «Ասում են՝ փողը երբեք շատ չի լինում: Ամեն դեպքում պետք է փորձեմ «տեղավորվել» այնքան գումարի մեջ, որքան նախատեսել եմ: Հանգստի մեջ առաջնահերթ է դրական մարդկանցով շրջապատված լինելը: Իմ պարագայում բախտս բերել է»: Հայաստանում հանգստի գոտիների չարդարացված թանկ գների վերաբերյալ Էռնայի կարծիքը հետևյալն է. «Համարում եմ, որ գներն անհիմն բարձր են: Չնայած հրաշալի բնություն ունենք, բայց ես ծով եմ սիրում»:

Աղբյուրը <a href="http://168.am/2015/07/21/516307.html">© 168.am</a></br>

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more