Որքա՞ն արժե Google-ի լռությունը գնել։ Համոզված եմ, որ լուրջ ջանքերի /գումարների/խավիարների/ կուլուարային բանակցությունների արդյունք է, մանավանդ հաշվի առնելով ԱՄՆ-ում Ադրբեջանի լոբբիի մեջ ներդրվող հսկա գումարները։
Այսօր ունենք հետևյալ իրավիճակը. GoogleEarth հսկան իր քարտեզներում կարմիր հատուկ սահմանագծով բաժանում է Աբխազիան, Հվ. Օսիան, Կոսովոն, Պաղեստինը, Հս. Կիպրոսը, ու միակը, որ մնում է չգծված այսօր Արցախն է, որը մեռյալ փակ սահման ունի Ադրբեջանի հետ Սովետ Միության փլուզումից ի վեր։
Google-ի պես համաշխարհային հսկան կարող է չենթարկվել ոչ մի պետական պահանջի, անի ինչ ուզի ու երբ ուզի։ Արդյունքում ունենք այն ինչ ունենք։
Հնարավոր լուծում. 1. Google-ում աշխատող անձինք ենք պետք, որ հարցը ներքին լծակներով բարձրացնեն2. Թվիթ եմ գրել, Google-ին թեգելով, խնդրում եմ տարածեք, միգուցե ազդի..https://twitter.com/517design/status/618425286540066816