▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որքան քիչ խոտ, այնքան գեղեցի՞կ

Հայաստանի Գրողների միության շենքի հարակից տարածքում  կատարվող շինարարական աշխատանքերը շուտով կավարտվեն, իսկ դրա շուրջ բարձրացված աղմուկը դեռ չի մարում.

«Բակում համատարած բետոնապատում է կատարվել և, ցավոք, այն մարդիկ որոնց դիմել ենք, չեն պատկերացնում, թե ինչ բան է շինությունը, ինչ՝ բարեկարգումը: Ամեն իմ դիմումին ինձ թուղթ են ուղարկում, բայց ես թղթի կարիք չունեմ, շատ ունեմ: Մեսրոպ Մաշտոցը տառերը չի ստեղծել նրա համար, որ իրար կողք շարեն:  Ես այդ պուրակում տեսել եմ Ավետիք Իսահակյանին: Այն ինձ համար սրբություն է:, իսկ նրանց համար՝ ոչ: Հայ գրողներն ասում են, որ բարեկարգվում է, գեղեցկանում...Չեմ հասկանում, որքան քիչ խոտ, այնքան գեղեցի՞կ:»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը:

Իրավաբան Պուշկին Սերոբյանն էլ նկատեց՝ «Հողամասը պատկանում է պետությանը և ոչ գրողների միությանը»:

Հիշեցնենք, որ «Գրողների այգում» նախատեսվում է տեղադրել հայ բանաստեղծներին նվիրված տրավերտինե հուշատախտակ, պուրակի կենտրոնում լինելու է միջոցառումների գոտի, որը հարմարեցված է հեռուստածրագրերի ու քննարկումների համար: Լինելու են փայտե նստարաններ: Կանաչապատումն իրականացվելու է մշտադալար բույսերով: 

Անի Կարապետյան

Հայաստանի Գրողների միության շենքի հարակից տարածքում  կատարվող շինարարական աշխատանքերը շուտով կավարտվեն, իսկ դրա շուտ բարձրացված աղմուկը դեռ չի մարում.
«Բակում համատարած բետոնապատում է կատարվել և, ցավոք, այն մարդիկ որոնց դիմել ենք, չեն պատկերացնում, թե ինչ բան է շինությունը, ինչ՝ բարեկարգումը: Ամեն իմ դիմումին ինձ թուղթ են ուղարկում, բայց ես թղթի կարիք չունեմ, շատ ունեմ: Մեսրոպ Մաշտոցը տառերը չի ստեղծել նրա համար, որ իրար կողք շարեն: Չեմ հասկանում, որքան քիչ խոտ, այնքան գեղեցի՞կ»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը:
Ավագանու անդամներին դիմել են դեռևս 2013 թվականին:
Հողամասը պատկանում է պետությանը և ոչ գրողների միությանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more