▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որքան մարդ է հայտնվել հիվանդանոցներում

Հունիսի 23-ի լուսաբացին զանգվածային միջոցառման ժամանակ շտապօգնության ծառայություն է դիմել 25 անձ: 
8-ը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», 4-ը` «Էրեբունի», 1-ը` «Արամյանց» բժշկական կենտրոններ և 2-ը` Մխ. Հերացու անվան առաջին համալսարանական հիվանդանոց:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱՆ-ից:  

Բժշկական կենտրոններ տեղափոխված տուժածներից տասը ունեցել են թեթև քերծվածքներ, սալջարդեր, ստացել են առաջին բուժօգնություն:

Այս պահի դրությամբ` 8-ը գտնվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կետրոնում և պատրաստվում է դուրս գրման:

Այսօր առավոտյան «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել 2 քաղաքացի` տարբեր վնասվածքներով և գտնվում են հետազոտման փուլում: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more