▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որքա՞ն ինֆորմացիա կարող է «տեղավորվել» մեր ուղեղում

Մարդկային ուղեղն ունի մոտ մեկ միլիարդ նեյրոններ. այս թիվը հաշվելու համար մեզնից կպահանջվի 50 տարի, բայց իրականում որքա՞ն ինֆորմացիա կարող է այն պահպանել: Յուրաքանչյուր նեյրոն հիշում է միայն որշակի ինֆորմացիա, և եթե դրանք առանձին աշխատեին՝ մեր օրգանիզմում կարող էին խնդիրներ առաջանալ: Բարեբախտաբար, այդ միլիոնավոր նեյրոնները փոխկապակցված են և մեր ուղեղում. ամեն նոյրոն ունի մոտ 1000 միացում մյուսի հետ: Սա նշանակում է, որ կան տրիլիոն հանգույցներ, որոնք քեզ օգնում են հիշել մանկությունից մինչև հաջորդ օրվա ժամը 9-ի հանդիպումը: Այսպիսով, կարո՞ղ է արդյոք ուղեղի հիշողության ծավալը սպառվել: Նյարդաբաններն արդեն որոշ հաշվողական սարքերի միջոցով կարողացել են հաշվարկել, որ մեր ուղեղի հիշողության տարողությունը տատանվում է 2.5 պետաբայթների սահմանում,որը մոտ 1000 տերաբայթ Է: Որպեսզի հիշողության այս ծավալը կարողանանք ձայնագրել, մեզ պետք կլինի մեր հեռուստացույցը միացրած թողնել «ձայնագրման» ֆունկցիայի վրա մոտ 300 տարի: Բավական զարմանալի է նման հաշվարկներ կատարելը և այս հարցը քննարկելը, սակայն դեռևս հանգիստ կարող ենք մտածել այս և շատ այլ թեմաների շուրջ, քանի որ մեր ուղեղը դեռ շատ չօգտագործած «տարածք» ունի:

 

doctors.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more