▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Որպես վարչապետի թեկնածու առաջադրում ենք Էդմոն Մարուքյանին»․ Հովիկ Աղազարյան

Թարմացված․ Ինչպես հայտնել ենք, քիչ առաջ ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը հայտնեց, որ ՄԱՍԿ վարչությունը ՀՀ Վարչապետին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագծով որպես վարչապետի թեկնածու առաջադրել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանին։
Էդմոն Մարուքյանը ուղիղ եթերում անդրադարձել է թեմային՝ հայտնելով իր համաձայնությունը։ Նա պատրաստվում է հանդիպել ԱԺ ընդդիմադիր խմբակցություններին, որոնք պատրաստակամություն են հայտնել իմպիչմենթի գործընթացի դեպքում տալ իրենց համաձայնությունը։ Ուղիղ եթերում Էդմոն Մարուքյանը զանգահարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին, ով համաձայնեց հանդիպել և հարցը քննարկել։ Մարուքյանը հանդիպման առաջարկով ձայնային հաղորդագրություն ուղարկեց նաև «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանին։
Էդմոն Մարուքյանը ներկայացրեց գործընթացի մանրամասները և քայլերի հերթականությունը։
Մանրամասները՝ տեսանյութում։

***

ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Որպես ՄԱՍԿ վարչության անդամ՝ լիազորված եմ հայտարարել, որ վարչության որոշմամբ հանձնարարվեց Աժգային Ժողովի պատգամավորներ Հակոբ Ասլանյանին և Հովիկ Աղազարյանին ՀՀ Վարչապետին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագծով որպես վարչապետի թեկնածու առաջադրել ԱԺ 5-րդ, 6-րդ, 7-րդ գումարումների պատգամավոր, ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանին»։

***

Ինչպես հայտնել ենք, ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը հայտնեց, որ ՄԱՍԿ վարչությունը ՀՀ Վարչապետին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագծով որպես վարչապետի թեկնածու առաջադրել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանին։
Հովիկ Աղազարյանը «24Նյուզ»-ի հետ զրույցում մանրամասնեց, թե ինչ ընթացք է ունենալու իմպիչմենթի գործընթացը, երբ ընդդիմադիրները տան իրենց համաձայնությունը․ «Հարցը մտնելու է օրակարգ և սահամանադրությամբ նախատեսված կարգով քննարկում է տեղի ունենալու, ապա՝ անվանական քվեարկություն։ Ընդհանուր 54 ձայն է պետք, ՔՊ-ից՝ 18։ Ավելի քան վստահ եմ, որ կարող է լինի այնպիսի քաղքական իրավիճակ, որ 18-ից էլ շատ մարդ լինի։ Կարող է պատահի իմ ակնկալած քաղաքական վիճակը չլինելու համար Նիկոլ Փաշինյանը որոշակի ճշգրտումներ անի իր արտաքին քաղաքականության մեջ և այդ պահը չգա։ Այդ ժամանակ կշահի պետությունը»,- ասաց Աղազարյանը՝ հայտնելով, որ Նիկոլ Փաշինյանը գիտի, թե ինչ ճշգրտումների մասին է խոսքը։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more