politik.am-ը գրում է, որ կայքի տեղեկություններով Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը որոշել է հետ չմնալ մյուս ՀՀԿ-ականներից և պատրաստվում է իր որդուն քաղաքապետ դարձնել: Մեր աղբյուրների փոխնցմամբ խոսքը Գորիսի քաղաքապետ դարձնելու մասին է: Մարզպետը որոշել է, որ իր որդին մյուս ՀՀԿ-ական երիտասարդներից վատը չէ և պետք է նրա քաղաքական ճանապարհը հարթել:
Գորիսում Սուրիկ Խաչատրյանի ազդեցությունը մեծ է և նա կարող է անգամ Զարզանդին քաղաքապետ դարձնել՝ ուր մնաց սեփական որդուն: Այս պլանն էր պատճառը, որ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը Տիգրան Խաչատրյանին «կաստում» էր հագցրել ու բերել Եռաբլուր: Փորձ է կատարվում Տիգրան Խաչատրյանին մի փոքր քաղաքակիրթ տեսանկյունից ներկայացնել:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում