▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որոշված է Էջմիածնի վրա գրոհելու ձևն ու օրը

Հրապարակը գրում է․

«Վերջին օրերին նույնպես Նիկոլ Փաշինյանը գրառումներ է անում Հայ առաքելական եկեղեցու դեմ, իսկ վերջին գրառման մեջ նշել էր` «պատրաստվեք հանդիպման Էջմիածնի հրապարակում»:

Մեր աղբյուրներն ասում են, որ Փաշինյանը հուլիսի 22-ին նախատեսում է առաջին «հանրահավաք-հարձակումը» Մայր Աթոռի դեմ և իր համակիրներին, ՔՊ-ական շարքերին պատրաստվում է հավաքել Էջմիածնում՝ նպատակ ունենալով շարժվել դեպի Վեհարան։

Ըստ աղբյուրների, այդ օրը հատուկ է ընտրվել, քանի որ վարչապետը հնգօրյա արձակուրդում է գտնվում` հուլիսի 18-ից մինչև 23-ը։

Սա մանիպուլյատիվ քայլ է՝ փորձում է ցույց տալ, թե ինքը հանդես է գալիս ոչ թե որպես պետական գործիչ, վարչապետ, այլ որպես հավատացյալ շարքային քաղաքացի Նիկոլ Փաշինյան, ով մտահոգված է կաթողիկոսի կուսակրոնության հարցերով։

Իրականում, ըստ մեր ստացած տեղեկատվության, Եկեղեցու դեմ նախաձեռնվող այս քայլերը ծրագրվում են հենց վարչապետի աշխատակազմում։

Կարելի է ասել` աշխատակազմը վերջին ամիսներին այլ բանով չի զբաղվում, քան քաղաքական հետապնդումները, վարչապետի Փիառը, վարչապետի դեմ քննադատությնը չեզոքացնելը:

Ըստ մեր աղբյուրի՝ հուլիսի 7-ին և դրանից մի քանի օր առաջ վարչապետի կաբինետում հանդիպումներ են կայացել որոշ մարդկանց հետ, որոնք համարվում են «ընտրյալ գրոհայիններ»։

Փաշինյանը անձամբ է հանդիպել նրանց հետ, քննարկել է երթի և արշավի կազմակերպման, Կաթողիկոսին գահազրկելու հնարավոր սցենարները։

Հանդիպումներին մասնակցել է նաև Հանրային Հեռուստատեսության եթերում ելույթ ունեցած կարգալույծ հոգևորականներից մեկը, ով բացահայտ քննադատում է Հայ Առաքելական Եկեղեցին և Վեհափառ Հայրապետին։

Այդ հոգևորականը աջակցություն է հայտնել ներկայիս իշխանությանը, ներկայանալով որպես գործող վարդապետ, թեև հաջորդ օրը սոցիալական ցանցերում տարածվեց նրա կարգալույծ լինելու մասին տեղեկատվությունը։

Խոստանում ենք առաջիկայում առավել մանրանասն ներկայացնել այս հակաքրիստոնեական դավադրության մասին:

Ըստ մեր աղբյուրի՝ հանրահավաքին և երթին միանալու են նաև կազմակերպված խմբեր, որոնք ներգրավված են այս գործընթացին:

Ամեն խումբ ունի իր ղեկավար մարմինը` կազմված հիմնականում կարգալույծ հոգևորականներից ու ՔՊ-ի ներկայացուցիչներից։ Այս գործընթացը համակարգվում է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի կողմից:

Երթը, ըստ նույն տեղեկությունների, կվարի անձամբ Փաշինյանը՝ Էջմիածնի հրապարակից դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։ Ըստ մեր աղբյուրի, իշխանությունը պատրաստվում է օգտագործել նաև պետական լծակներ՝ ապահովելու համար տպավորիչ արշավանք:

Երթին կմասնակցեն նաև քաղաքացիական հագուստով ոստիկաններ, անվտանգության ուժերի ներկայացուցիչներ, համայնքային աշխատողներ և աղանդավորական խմբերի անդամներ։

Նրանց նպատակը հանձնարարված է վերահսկել և չեզոքացնել քաղաքացիների դիմադրությունը և դիմակայել հոգևորականների հնարավոր հակազդեցությանը»։

Դիտեք նաև՝ 

***

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more